Հարի Քեյնին թույլ չեն տվել մտնել «Տոտենհեմի» բազա: Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Անգլիացի հարձակվողը «Բավարիա» տեղափոխության ավարտից ժամեր առաջ զրկվել է ակումբի մարզաբազա մտնելու իրավունքից։
Սպասելով տեղափոխությանը, որը ձգձգվում էր, Քեյնը ցանկացել է վերադառնալ մարզումներին՝ նախապատրաստվելու «Բրենտֆորդի» դեմ մրցաշրջանի առաջին խաղին: Բայց մերժում է ստացել։
Նամակում «Տոտենհեմը» պաշտոնապես տեղեկացրել է Քեյնին, որ նա չպետք է վերադառնա բազա տրանսֆերի ձևակերպումից առաջ: Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը նաև Հարիին հնարավորություն չի տվել հրաժեշտ տալու թիմակիցներին ու վերցնելու իր անձնական իրերը։
Քեյնի ընտանիքին նույնպես արգելել են այցելել բազա։ Ուստի նրանց անձնական իրերը ուղարկվել է ակումբի կողմից։