Ռոմելու Լուկակուն տեղափոխվել է «Ռոմա»։ Ա Սերիայի ակումբը հայտարարել է 30-ամյա բելգիացու վարձակալության մասին մինչև 2023/2024 մրցաշրջանի ավարտը։ Լուկակուն մեկնաբանել է իր տեղափոխությունը հռոմեական ակումբ.
«Այն ընդունելությունը, որն ինձ մատուցեցին ակումբը և երկրպագուները, հուզեց ինձ և դարձավ նոր թիմին նվիրվելու ևս մեկ խթան: Ես զգացի «Ռոմայի» խաղացողների ջերմությունը, և այսօր ուրախ եմ իմանալ, որ դարձել եմ թիմի մի մասնիկը։
Վերջին օրերին ես հնարավորություն եմ ունեցել հանդիպելու ակումբի սեփականատերերի հետ, և ես ապշել եմ նրանց ամբիցիաներից:
Այժմ մենք պետք է աշխատենք, լինենք խոնարհ և աճենք խաղ առ խաղ: Ես անհամբերությամբ եմ սպասում նոր թիմակիցներին միանալուն»,- ասել է Լուկակուն «Ռոմայի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում: