«Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Բենժամեն Պավարը է «Ինտերին»: Այս մասին հայտնում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կկազմի 30 միլիոն եվրո գումարած 2 միլիոն եվրո բոնուսների տեսքով: Կողմերը կնքել են հինգ տարվա պայմանագիր (մինչև 2028 թվականի հունիսի վերջը)։
Պավարը «Բավարիայում» հանդես էր գալիս 2019 թվականի ամառից, երբ պաշտպանը մյունխենյան ակումբ տեղափոխվեց Շտուտգարտից։ Նա «կարմիրների» կազմում մասնակցել է ընդհանուր 163 հանդիպման՝ խփելով 12 գոլ և կատարելով նույնքան գոլային փոխանցում։