«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Թեդեն Մենգին մոտ ապագայում մտադիր է միանալ «Լուտոն Թաունին»: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ գործարքը կձեւակերպվի լիարժեք տրանսֆերի տեսքով։
Մենգին «Մանչեսթեր Յունայթեդի» սան է։ 2022/2023 մրցաշրջանում պաշտպանը 7 հանդիպում է անցկացրել «կարմիր սատանաների» երիտասարդական թիմի կազմում բոլոր մրցաշարերում, որոնցում գոլ չի խփել։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։