Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու Ռոբերտո Մանչինիի որոշումը անակնկալ է եղել Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FIGC) համար։ Մանչինին կտրուկ հրաժարական տվեց՝ մեղադրելով FIGC-ին ճանապարհին իր հանդեպ անհարգալից վերաբերմունքի մեջ։
Այդ ժամանակվանից Մանչինին հասցրել է գլխավորել Սաուդյան Արաբիայի հավաքականը, իսկ Իտալիայի հավաքականը վստահվել է մարզիչ Լուչանո Սպալետիին։
FIGC-ն այժմ դիտարկում է Մանչինիի դեմ դատական գործողություններ սկսելու հարցը: Ինչպես հաղորդում են La Gazzetta dello Sport-ը և CalcioNews24-ը, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում է Մանչինիից փոխհատուցում պահանջել։ Կազմակերպությունը պնդում է, որ Մանչինիի հրաժարականը պաշտոնապես չի ընդունվել։