Նորվեգացի հարձակվող Օլա Սոլբակկենը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են իտալական «Ռոմային», ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ մայրաքաղաքային թիմից։
Լրագրող Նիկոլո Սկիրայի տեղեկությունների համաձայն՝ հարձակվողն այլևս ընդգրկված չէ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի ծրագրերում։
Հունական «Օլիմպիակոսը» կարող է նոր աշխատավայրը դառնալ ֆուտբոլիստի համար։
24-ամյա սկանդինավացին հռոմեական թիմին միացել է 2023 թվականի հունվարին։ Կողմերի միջև գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։