«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Սքոթ Մակտոմինայի՝ «Բավարիա» հնարավոր տեղափոխության շուրջ բանակցությունները խափանման եզրին են: Այս մասին հայտնում է Bild-ը։
Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատանաները» մտադիր են իրենց կիսապաշտպանի վաճառքից ստանալ առնվազն 40-45 միլիոն եվրո, «Բավարիան» պատրաստ չէ նման գումար վճարել։ Նշվում է, որ Մակտոմինային հրավիրելու հարցում հետաքրքրված է անձամբ մյունխենցիների գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։
2022/2023 մրցաշրջանում Մակտոմինայը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 39 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 25 մլն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» դիտարկում է Մակտոմինային վարձավճարով կիսապաշտպան Ռայան Գրավենբերի հետ փոխանակելու հնարավորությունը։