«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի (PFA) կողմից Անգլիայի Պրեմիեր լիգայի (EPL) վերջին մրցաշրջանի լավագույն խաղացողի մրցանակը ստանալուց հետո կիսվել է իր տպավորություններով։
«Ինձ համար պատիվ է ստանալ այս մրցանակը: Ձեր մրցակիցների կողմից ճանաչված լինելը հիանալի զգացում է, և ես կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր այն խաղացողներին, ովքեր քվեարկել են իմ օգտին:
Հոլանդը՝ ԱՊԼ-ի 2022/23 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Երբեք չէի պատկերացնում, որ մի օր իմ թիմի հետ թրեբլ կնվաճեմ։ Անցած մրցաշրջանի հիշողությունները հավերժ կմնան մեզ հետ, բայց հիմա մենք ցանկանում ենք նույնը գրանցել արդեն նոր մրցաշրջանում»,- Հոլանդի խոսքերն է փոխանցում BBC-ն։
Նորվեգացի հարձակվողը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2022 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը: Անցած մրցաշրջանում Հոլանդը բոլոր մրցաշարերում անցկացրել է 53 հանդիպում՝ դառնալով 52 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: