«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։
Նա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստացել է Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի (PFA) կողմից։
Նախորդ մրցաշրջանում նորվեգացի հարձակվողը դարձավ 36 գոլի հեղինակ ԱՊԼ-ի շրջանակում՝ օգնելով իր թիմին դառնալ չեմպիոն։
Այս ցուցանիշը՝ 36 գոլը, նոր ռեկորդ է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ։