«Չելսիի» պաշտպան Մարկ Կուկուրելյան շուտով կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահին ակումբների ներկայացուցիչները բանակցություններ են վարում։ «Կարմիր սատանաների» նախնական առաջարկը իսպանացի պաշտպանին մրցաշրջանի համար վարձակալելն էր՝ քննարկվող հնարավոր գործարքի տարբեր պարամետրերով:
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է լոնդոնցիներին վճարել միայն 3 միլիոն եվրո մեկ տարվա վարձակալութկան համար, մինչդեռ «կապույտները» ցանկանում են առնվազն 8 միլիոն եվրո:
Լոնդոնյան ակումբը պայմանագիր կնքեց իսպանացու հետ անցած ամառ՝ «Բրայթոնին» վճարելով մոտ 65 միլիոն եվրո: