Տիմոթի Կաստանը կարիերան կշարունակի «Ֆուլհեմում»:
Ակումբը հայտարարել է բելգիացի պաշտպանի հետ պայմանագիր կնքելու մասին։ Նրա հետ պայմանագիրը նախատեսված է 4 տարով և ունի մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորություն։ Խաղացողը հանդես կգա 21-րդ համարի ներքո։
Ինչպես հայտնում է The Athletic-ը, «Լեսթեր Սիթին» կստանա 15 միլիոն ֆունտ ստերլինգ՝ ներառյալ բոնուսները խաղացողին վաճառելու համար:
Նախորդ մրցաշրջանում Կաստանը Պրեմիեր լիգայում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։