«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարող է փոխարինել Գարեթ Սաութգեյթին Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում, հայտնում է Bar Canaletes-ը:
Գվարդիոլայի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը, սակայն հնարավոր է, որ կատալոնացին մեկ տարի շուտ հեռանա ակումբից, քանի որ «Ման․Սիթիի» հետ նա արդեն նվաճել է հնարավոր տիտղոսների մեծ մասը։
Սաութգեյթը պատրաստվում է լքել Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը Եվրո-2024-ից հետո:
Այսպիսով, Գվարդիոլան մեկ-երկու տարի ժամանակ կունենա Անգլիայի հավաքականին առաջիկա Աշխարհի առաջնությանը նախապատրաստելու համար։