Պորտուգալացի հարձակվող Բետուն «Էվերտոն» է տեղափոխվել «Ուդինեզեից»: 25-ամյա հարձակվողը չորս տարվա պայմանագիր է կնքել անգլիական ակումբի հետ։
Տրանսֆերի գումարը չի հաղորդվում, սակայն ըստ Transfermarkt-ի՝ այն կազմում է 25 միլիոն եվրո։
Ֆուտբոլիստն «Էվերտոնում» հանդես կգա 14-րդ համարի մարզաշապիկով։
Բետուն «Ուդինեզեի» կազմում անցկացրել է 65 հանդիպում և դարձել 22 գոլի հեղինակ։