«Դինամոյի» նախկին գլխավոր մարզիչ Սերգեյ Սիլկինը քննադատել է կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխությունը։
20-ամյա ռուս ֆուտբոլիստն իսպանական ակումբի կազմում իր նորամուտը նշել է անցած շաբաթ՝ փոխարինման դուրս գալով «Լաս Պալմասի» դեմ խաղում (0-0):
«Նորամուտը նշեց, և ի՞նչ: Սա իրադարձություն մի դարձրեք: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ նա պետք է տեղափոխվեր «Չելսի», այլ ոչ թե «Ռեալ Սոսյեդադ»։ Իսպանիա մեկնելը նրա համար քայլ առաջ չէ։ Իսպանիայում երեք հսկա կա, և հենց այստեղ է պետք ձգտել: Իսկ առայժմ նա ընդգրկվել է մի շարք լավ թիմերից մեկում: Տեսնենք, թե ինչպես է նա կհարմարվի ու կդսրևորի իրեն այնտեղ»,- ասել է Սիլկինը RB Sport-ին։