«Բավարիայի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերխը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլատենբերգը։
Աղբյուրի համաձայն՝ 21-ամյա հոլանդացուն ցանկանում է ձեռք բերել «Լիվերպուլը»: Մերսիսայդցիները ցանկանում են ֆուտբոլիստին ձեռք բերել այս տրանսֆերային պատուհանի ժամանալ։ Անձամբ խաղացողը դեմ չէ հեռանալ մյունխենյան ակումբից, քանի որ քիչ խաղաժամանակ է ստանում։
Գրավենբերխը նախորդ մրցաշրջանում անցկացրել է 33 խաղ՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ։