Իտալացի մասնագետ Ռոբերտո Մանչինին նշել է Սաուդյան Արաբիայի գլխավոր մարզչի պաշտոնում իր գլխավոր նպատակը։
«Գլխավոր նպատակը 27 տարի անց Ասիայի գավաթը նվաճելն է։
Առաջիկա 10 օրվա ընթացքում կարևոր է ճանաչել բոլոր խաղացողներին: Նաև վերջին 10 օրվա ընթացքում մենք դիտել ենք բազմաթիվ տեսանյութեր թիմերի և խաղացողների մասին: ԱԱ-2026-ի ընտրական փուլից առաջ մեզ չորս ընկերական հանդիպում է սպասվում, և այդ ժամանակը բավական է»,- մարզչի խոսքն է մեջբերել Insideworldfootball-ը։