«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է մրցաշրջանի սկզբում թիմի ցուցադրած խաղի մասին.
«Գոհ եմ մեր ցուցադրած խաղից։ Ես մեծ վստահություն ունեմ մեր թիմի վրա, մեր տարբերությունը քանակի մեջ է, և հուսով եմ, որ կկարողանամ այնպես անել, որ յուրաքանչյուր խաղացող առավելագույնս լավ գործի խաղադաշտում և օգնի թիմին»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի խաղում «Ատլետիկոն» 7։0 հաշվով հաղթել էր «Ռայո Վալեկանոյին»։
Սիմեոնեի թիմն այս պահին Լա լիգայի մրցաշարային աղյուսակում 7 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը։