Մադրիդի «Ռեալը» չի պատրաստվում նոր հարձակվողի փնտրել: Այս մասին հայտնում է COPE-ը։ Երեկ հայտնի դարձավ, որ մադրիդյան թիմի կիսապաշտպան Վինիսիուս Ժունիորը ազդրի երկգլխանի մկանի վնասվածքի պատճառով բաց կթողնի 1.5 ամիս։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդցիները չեն ծրագրում նրան փոխարինող գտնել և կբավարարվեն այն ֆուտբոլիստներով, որոնք ներկայում ունեն իրենց տրամադրության տակ։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացելԻսպանիայի առաջնության 3-րդ տուրի՝ «Սելտայի» հետ հանդիպման առաջին խաղակեսում (1:0): Կիսապաշտպանը փոխարինվել է հանդիպման 18-րդ րոպեին։
Այս մրցաշրջանում Վինիսիուսը մասնակցել է երեք հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։ 2022/2023 մրցաշրջանում 23-ամյա կիսապաշտպանը մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 55 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։
Մադրիդի «Ռեալը» գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Առաջին երեք տուրերում ակումբը հաղթել է Բիլբաոյի «Ատլետիկին» (2:0), հաղթել է «Ալմերիային» (3:1) և «Սելտային» (1:0):