«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը խոսել է մյունխենյան ակումբ տեղափոխության մասին.
«Իմ տեղափոխությունը Գերմանիա ոգեշնչված է այլ խաղացողների օրինակներով: Օրինակ՝ հիշում եմ, թե ինչպես Դեյվիդ Բեքհեմը «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց «Ռեալ»։ Այն ժամանակ ես երեխա էի, բայց հիշում եմ, որ դա ինձ ցնցեց։ Միշտ ցանկացել եմ ինձ փորձել մեկ այլ առաջնությունում»,- Քեյնի խոսքերն է փոխանցում Bild-ը:
Քեյնը «Բավարիային» է միացել «Տոտենհեմից» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ավելի քան 100 միլիոն եվրոյի դիմաց: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։
Օգոստոսի 27-ին կայացել է Գերմանիայի Բունդեսլիգայի 2-րդ տուրի «Բավարիա»-«Աուգսբուրգ» հանդիպումը, որն ավարտվել է մյունխենցիների՝ 3։1 հաշվով հաղթանակով։ Այս խաղում Հարի Քեյնը դուբլի հեղինակ է դարձել։