Կիսապաշտպան Մաթեուս Նունյեսը դադարեցրել է մարզումները «Վուլվերհեմփթոնի» կազմում և ակումբին հայտնել է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու իր ցանկության մասին, հայտնում է The Athletic-ը։
25-ամյա խաղացողին կարգապահական տույժեր են սպառնում մարզումներից բացակայելու համար, և «գայլերը» մտադիր են նրան վերադարձնել իրենց թիմ տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո, եթե մինչ այդ համաձայնություն ձեռք չբերվի այլ ակումբի հետ:
Հիշեցնենք, որ առաջին իսկ խաղից հետո «Վուլվերհեմփթոնն» արդեն մերժել է խաղացողի համար մեկ առաջարկ, սակայն «քաղաքայինները» շարունակում են գործարք կնքել։
24-ամյա Նունյեսը «Վուլվզ» է տեղափոխվել 2022 թվականի օգոստոսին «Սպորտինգից» 45 միլիոն եվրոյի դիմաց։ 2022/2023 մրցաշրջանում ֆուտբոլիստը «գայլերի» կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը: