«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտնել է, որ ակումբը կարող է մի քանի տրանսֆերներ կատարել մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը:
«Մենք ունենք ազատ միջոցներ նոր խաղացողի և նունիսկ խաղացողների ձեռք բերելու համար։ Մենք աշխատում ենք դրա այդ ուղղությամբ»,- Լապորտայի խոսքն է մեջբերել AS-ը։
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաո Ֆելիքսը համարվում է «Բարսելոնա» տեղափոխվելու թեկնածուներից մեկը։
Կատալոնական ակումբը ցանկանում է ձեռք բերել նաև «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաու Կանսելուին։