Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին Լեո Մեսսիի՝ «Ինտեր Մայամիում» ցուցադրած խաղի մասին։
«Մեսսին լավ է, ես տեսնում եմ, որ նա երջանիկ է և ուրախ, ինչը հիանալի է: Նրա ներկայությունը խաղադաշտում արդեն անհավանական բան է։ Մեսսիի թիմակիցներն ու մրցակիցները Լիոնելի հետ միասին ստեղծում են ինչ-որ յուրահատուկ բան ԱՄՆ-ում։ Մեսսին դեռ ավելի քան ունակ է շարունակելու բարձր մակարդակի ֆուտբոլ ցուցադրել»,- Սկալոնիի խոսքերն է մեջբերում Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը։
Մեսսին MLS-ում առաջին գոլը խփեց «Նյու Յորք Ռեդ Բուլզի» դեմ խաղում։ Ընդհանուր առմամբ, նա «Ինտեր Մայամիի» կազմում անցկացրած 9 խաղում 11 գոլ է խփել։