ՊՍԺ-ն պատրաստ է 80 միլիոն եվրո վճարել «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիի համար:
Sky-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգի տվյալներով, փարիզցիները նոր առաջարկ են արել ֆրանսիացու համար՝ 70 միլիոն եվրո, իսկ 10 միլիոն եվրոն հասանելի բոնուսներ են։
Եթե գերմանական ակումբն ընդունի առաջարկը, ապա նրանք կփորձեն գործարքը փակել 2 օրից։
24-ամյա խաղացողին փոխարինելու համար «Այնտրախտը» մտադիր է պայմանագիր կնքել փարիզյան ակումբի հարձակվող Յուգո Էկիտիկի հետ: ՊՍԺ-ն պատրաստ է բաց թողնել 21-ամյա ֆրանսիացուն։
Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում Կոլո-Մուանին 2 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ։