«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը Լա Լիգայի 3-րդ տուրի՝ «Վիլյառեալի» հետ խաղում (4:3) գոլային փոխանցում է կատարել, ինչը թույլ է տվել ֆուտբոլիստին եզակի նվաճում սահմանել առաջնության պատմության մեջ։ Այս մասին Twitter-ում հայտնում է Opta Sport վիճակագրական պորտալը։
Յամալը գոլային փոխանցումը կատարելիս եղել է 16 տարեկան 45 օրական՝ այդպիսով դառնալով 21-րդ դարում Լա Լիգայի ամենաերիտասարդ խաղացողը, որը գոլային փոխանցում է կատարել:
Հետաքրքիր է, որ Լամինը գերազանցել է «Բարսելոնայի» իր թիմակից Անսու Ֆատիի ռեկորդը, ով գոլային փոխանցում էր կատարել 16 տարեկան 318 օրականում։
Յամալն իր գոլային փոխանցումը կատարել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավիին, որը «Վիլյառեալի» դեմ խաղի 12-րդ րոպեին է դարձել գոլի հեղինակ։