«Լացիոն» մտադիր է այսօր ավարտել բանակցությունները ֆրանսիացի կիսապաշտպան Մատեո Գենդուզիի տրանսֆերի շուրջ, հայտնում է սոցցանցերում հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ Ռոմանոյի՝ ֆուտբոլիստի ներկայիս ակումբը՝ «Մարսելը», արդեն համաձայնել է իտալական ակումբի պայմաններին և ինքն է հաստատել տրանսֆերը։ Ֆուտբոլիստի և ակումբի միջև անձնական պայմանագրի պայմաններով վերջին մանրամասները պետք է քննարկվեն և ամփոփվեն այսօր։
2022/2023 մրցաշրջանում Գենդուզին «Մարսելի» կազմում անցկացրել է 43 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը կազմում է 25 մլն եվրո։