«Բենֆիկան» հետաքրքրված է «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիքսի ծառայություններով, հայտնում AS-ը։
Լիսաբոնյան ակումբը ցանկանում է վերադարձնել պորտուգալացի հարձակվողին և պատրաստ է բավարարել «Ատլետիկոյի» ֆինանսական պահանջները, սակայն 23-ամյա խաղացողի համար առաջնային տարբերակ է մնում «Բարսելոնա» տեղափոխությունը:
Այս տարվա հուլիսին Ֆելիքսն ասել էր, որ երազում է տեղափոխվել «Բարսելոնա»։ Նրա պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը:
Այս մրցաշրջանում հարձակվողը դեռ խաղադաշտ դուրս չի եկել։ Ֆելիքսը «Բենֆիկայում» հանդես է եկել 2015-2018 թվականներին։