«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է անգլիացի հարձակվող Մոհամեդ Սալահի հնարավոր տեղափոխությունը Սաուդյան «Ալ-Իթիհադ»։
«Սալահի և «Ալ-Իթթիհադի» պատմությունը դեռ չի՞ ավարտվել. ինձ համար ավարտվել է»,- Կլոպի խոսքերն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ալ-Իթթիհադը» Սալահին առաջարկել է երեք տարվա պայմանագիր՝ մոտ 76 միլիոն եվրո աշխատավարձով։ Եգիպտացու պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառը։ Սալահը «կարմիրների» կազմում հանդես է գալիս 2017 թվականի ամառվանից։ Նա թիմի 2018/2019 թթ. մրցաշրջանում հաղթել է Չեմպիոնների լիգայում:
Անցած մրցաշրջանում Սալահը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 65 միլիոն եվրո: