ID Bank ՀՊԼ 5-րդ տուրում «Արարատ-Արմենիան» ընդունել էր «Վանին» և 3 անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։
19-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Արթուր Սերոբյանը։ 48-րդ րոպեին Տերան կրկնապատկեց հաշիվը, իսկ 66-ին Սերոբյանն անվրեպ իրացրեց 11-մետրանոցը՝ հաշիվը դարձնելով խոշոր։
Այդ խաղից հետո «Արարատ-Արմենիան» 9 միավորով 3-րդն է, իսկ «Վանը» 4 միավորով՝ 8-րդը։