Անգլիայի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի երրորդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթին» 2-1 հաշվով հաղթեց «Շեֆիլդին»:
Այս արդյունքի շնորհիվ Խոսեպ Գվարդիոլայի թիմը 3 մեկնարկային տուրում 3 հաղթանակ տանելով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը։
«Ման․Սիթին» միակ ակումբն է, որն առաջնության մեկնարկային 3 խաղում էլ հաղթել է և վաստակել 9 միավոր։
«Քաղաքաբնակներին» ամենամոտ հետապնդողները («Տոտենհեմ», «Արսենալ», «Վեսթ Հեմ») ունեն 7-ական միավոր։ «Լիվերպուլը» (4 միավոր) կարող է միանալ այս թիմերին, եթե այսօրվա իր խաղում հաղթի «Նյուքասլին»։