«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը խոսել է մյունխենյան ակումբ տեղափոխվելու մասին։
«Մենք պետք է հաղթանակներ տանենք։ Դա է մտածելակերպն այստեղ, և «Բավարիայի» մտածելակերպն ինձ ավելի լավ խաղացող կդարձնի ու կօգնի առաջադիմել: Ես ցանկանում էի ստանալ այս փորձը, պայքարել տիտղոսների համար, Չեմպիոնների լիգայի համար։
Այսպիսի ակումբում խաղալը խելագար մարտահրավեր է: Առաջնության մասին այդքան չէի մտածում, որքան «Բավարիայի» մասին. ինչպե՞ս կարող եմ կատարելագործվել: «Բավարիան» կատարյալ թիմ է ինձ համար»,- Քեյնի խոսքն է մեջբերել Bild-ը։
30-ամյա անգլիացին «Բավարիա» է տեղափոխվել «Տոտենհեմից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Նա երկու հանդիպում է անցկացրել նոր թիմի կազմում, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։