Դարպասապահ Դին Հենդերսոնը «Մանչեսթեր Յունայթեդից» կտեղափոխվի «Քրիսթալ Փելաս»։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշվում է, որ կողմերն արդեն համաձայնության են եկել, իսկ ֆուտբոլիստը բուժզննումն ավարտելու է այսօր՝ օգոստոսի 27-ին։ «Մանչեսթեր Յունայթեդը» կստանա 23,4 միլիոն եվրո՝ ներառյալ հավելյալ բոնուսները: Գործարքը ներառում է նաև հետագա վաճառքի տոկոսի վերաբերյալ կետ։
Անցած մրցաշրջանում Դին Հենդերսոնը վարձավճարով հանդես էր գալիս «Նոթինգհեմ Ֆորեսթում»: Դարպասապահը բոլոր մրցաշարերում անցկացրել է 20 հանդիպում։