Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգը կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է «Չելսին»։ Լոնդոնյան ակումբը կփորձի ձեռք բերել պաշտպանին այս տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Նախորդ մրցաշրջանում Ֆրիմպոնգը մասնակցել է 48 խաղի՝ դառնալով 9 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Այս մրցաշրջանում նա 3 խաղում երկու գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ է դարձել Լևերկուզենը ներկայացնող թիմի կազմում։