Այսօր՝ օգոստոսի 26-ին, կայացել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» — «Նոթինգհեմ Ֆորեստ» հանդիպումը։ «Մանչեսթեր Յունայթեդը» 3:2 հաշվով կամային հաղթանակ է տարել «Նոթինգհեմ Ֆորեսթի» նկատմամբ՝ հանդիպման չորրորդ րոպեին պարտվելով 0-2 հաշվով։
Այսպիսով, առաջնության երեք տուրերում մանկունիանցիները կարողացել են չորս գոլ խփել, ընդ որում կարմիր սատանաների հարձակվողները՝ Ամադ Դիալոն, Անտոնի Մարսիալը, Մարկուս Ռեշֆորդը, Ջեյդոն Սանչոն և Ռասմուս Հոյլունդը որևէ գոլով աչքի չեն ընկել։
«Նոթինգհեմ Ֆորեստի» հետ խաղում գոլեր են հեղինակել թիմի կիսապաշտպանները՝ Քրիստիան Էրիկսենը, Բրունո Ֆերնանդեշը և Կազեմիրոն։ «Մանչեսթեր Յունայթեդը» կարողացել է ևս մեկ գոլ խփել «Վուլվերհեմփթոնի» հետ 1-ին տուրի խաղում, այդ խաղղում էլ աչքի է ընկել պաշտպան Ռաֆայել Վարանը։
Հիշեցնենք, որ «Նոթինգհեմ Ֆորեսթի» նկատմամբ տարած հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» բարձրացել է ԱՊԼ-ի հինգերորդ հորիզոնական՝ առաջնության երեք խաղերում վաստակելով վեց միավոր։