Գերմանական Բունդեսլիգայի 2-րդ տուրի շրջանակում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում մրցել է «Բոխումի» հետ։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։ Կևին Շտյոգերի գոլին հյուրերը պատասխանել են Դոնյել Մալենի դիպուկ հարվածով։
Տուրի մյուս խաղում Բեռլինի «Ունիոնը» հյուրընկավելիս մրցել է «Դարմշտադի» հետ և 4։1 հաշվով վստահ հաղթանակ է տարել։ Բեռլինյան թիմի կազմում գոլերի հեղինակ են դարձել Ռոբին Գոսենսը (դուբլ), Կևին Բեհրենսը և Դանիլո Դուկին։ Տանտերերի կազմում միակ գնդակը հեղինակել է Մարվին Մեհլեմը։
Մյուս հանդիպումներում «Վոլֆսբուրգը» հաղթել է «Քյոլնին»՝ 2։1, «Ֆրայբուրգը» նվազագույն հաշվով առավելության է հասել «Վերդերի» նկատմամբ, իսկ «Հոֆենհայմը» 3։2 հաշվով հաղթել է «Հայդենհայմին»՝ հանդիպման ընթացքում պարտվելով 0։2 հաշվով։
Երկրորդ տուրի շրջանակում Մյունխենգլադբախի «Բորուսիան» սեփական հարկի տակ կընդունի Լևերկուզենի «Բայերին»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին։