ԱՊԼ 3-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Ֆուլհեմի» հետ։ Թիմերը փոխանակեցին երկուական գնդակ։
Հյուրերը խաղասկզբում բացեցին հաշիվը։ 70-րդ րոպեին Սական հավասարեցրեց հաշիվը, իսկ 3 րոպե անց Նկետիան առաջ մղեց լոնդոնյան թիմին։ 87-րդ րոպեին հյուրերը հավասարեցրին հաշիվը։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» կամային հաղթանակի հասավ «Նոթինգհեմ Ֆորեսթի» նկատմամբ։ Արդեն 4-րդ րոպեին հյուրերը հաշվի մեջ առաջ էին երկու գոլով։ 17-րդ րոպեին Էրիկսենը կրճատեց հաշվի տարբերությունը։ Երկրորդ կեսում գոլի հեղինակ դարձան Կազեմիրոն ու Բրունո Ֆերնանդեշը։
Այս խաղից հետո «Արսենալը» 7 միավորով 2-րդն է։ ՄՅՈՒ-ն 6 միավորով 5-րդն է։