«Սելտայի» կիսապաշտպան Գաբրիել Վեյգան տեղափոխվել է «Ալ-Ահլի», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Տրանսֆերի մանրամասները չեն նշվում։
Ըստ Transfermarkt-ի՝ տրանսֆերը գնահատվում է 40 մլն եվրո։
Վեյգայի նկատմամբ հետաքրքրություն էր վերագրվում եվրոպական ֆուտբոլի այնպիսի գրանդներին, ինչպիսիք են «Բարսելոնան», ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Սիթին» և «Նապոլին», սակայն 21-ամյա ֆուտբոլիստը որոշել է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։
Նախորդ մրցաշրջանում Վեյգան Լա Լիգայում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։