Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսը խոսել է «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի տեղափոխության մանրամասների մասին։
Մենեջերը նշել է, որ լոնդոնյան ակումբի ներկայացուցիչները գրեթե խափանել են տրանսֆերը՝ վճարումների չափն ավելացնելու ցանկության պատճառով։
«Կեսգիշերին մենք բանավոր համաձայնության եկանք տրանսֆերի շուրջ, սակայն ժամը 02:50-ին գործարքը կրկին կասկածի տակ դրվեց: Կրկին մեծ գումար են խնդրել։ Յան Դրեզենը (Բավարիայի գլխավոր տնօրեն) հետո ասաց. «Ոչ մի կոպեկ ավելի»: Անգլիական կողմից մոտ 6 ժամ պահանջվեց այս ամենի հետ հաշտվելու համար: Արդեն առավոտյան Քեյնը նստեց ինքնաթիռ»,- ակումբի պատվավոր նախագահի խոսքերն է մեջբերում Die Welt-ը։
30-ամյա անգլիացու համար մյունխենյան ակումբը վճարել է 100 մլն եվրո։ Այս մրցաշրջանում Քեյնը «Բավարիայի» կազմում անցկացրել է 2 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։