«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն լեգենդար կիսապաշտպաններից նշել է իր ֆավորիտին։
32-ամյա բելգիացին պետք է ընտրություն կատարեր Լուկա Մոդրիչի, Անդրես Ինյեստայի և Զինեդին Զիդանի միջև։
Ֆուտբոլիստն իր ընտրությունը կատարել է հօգուտ Զիդանի՝ առաջին տեղում նշելով նրան, երկրորդ տեղում նշել է Մոդրիչին, Ինյեստան՝ երրորդն է։
«Ինչու՞ ընտրեցի Զիդանին.․․ Ֆուտբոլը նախկինում ավելի մաքուր էր, և ես հաճույքով դիտում էի շոուներ և իմպրովիզացիաներ»,- ասել է Դե Բրույնեն Sky Sports-ին: