Իր «Here We Go» փոդքաստում հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է, որ Վատարու Էնդոյի տրանսֆերը «Լիվերպուլ» այս ամառվա ամենամեծ անակնկալն էր իր համար:
«Այն, ինչ նրանք արեցին, այն էր, որ պայմանագիր կնքեցին մի խաղացողի հետ, որը, իրենց կարծիքով, թերագնահատված է:
Երբ իմացա, որ Էնդոն պատրաստվում է տեղափոխվել Լիվերպուլ, դա իսկական նորություն էր։ Երևի ինձ համար՝ որպես լրագրողի, սա իմ ամենասիրելի նորությունն է ամբողջ ամառվա ընթացքում, քանի որ այն ամբողջովին անսպասելի էր։
Բայց երբ ես սկսեցի զանգահարել որոշ մարդկանց և հարցնել նրանց. «Այս խաղացողը լա՞վն է»: Նրանք բոլորն ինձ նույն բանն ասացին՝ հիանալի համալրում է, աշխատասեր, ավագ, շատ լուրջ տղա, ով իսկապես կարող է օգնել «Լիվերպուլին» հենց այստեղ և հիմա: Կարող եմ ասել, որ որոշ խաղացողներ, ովքեր նախկինում խաղացել են Էնդոյի հետ, ինձ ասացին, որ «Լիվերպուլի» երկրպագուները կսիրահարվեն նրա խաղին, երբ նա խաղադաշտ մտնի»,- ասել է Ռոմանոն։