«Չելսին» հայտարարել է, որ «Նոթինգհեմ Ֆորեսթը» վարձակալել է կիսապաշտպան Անդրեյ Սանթոսին լոնդոնյան ակումբից։
19-ամյա բրազիլացին «անտառապահների» կազմում հանդես կգա 2023/24 մրցաշրջանում։
Ավելի վաղ «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ակնարկել էր, որ ֆուտբոլիստի համար դեռ վաղ է խաղալ «արիստոկրատների» հիմնական թիմում։
2022 թվականին Սանթոսը Բրազիլիայի Բ Սերիայում «Վասկո դա Գամայի» կազմում անցկացրել է 27 հանդիպում և խփել 8 գոլ։