«Ինտերի» կիսապաշտպան Խոակին Կորեան այսօր կմեկնի Ֆրանսիա, որպեսզի բուժզննում անցնի մինչև Մարսել տեղափոխվելը: Այս մասին հայտնել է լրագրող եւ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ կողմերը պայմանավորվել են 2 միլիոն եվրոյի վարձակալության մասին՝ գումարած 10 միլիոնով գնման պարտավորություն, եթե ընթացիկ մրցաշրջանի ավարտին թիմը խաղա Չեմպիոնների լիգայում։
Կորեան միլանյան թիմում է հանդես գալիս 2021 թվականից։