«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է վինգեր Մոհամեդ Սալահի՝ Սաուդյան Արաբիա տեղափոխվելու մասին լուրերը։
«Լրատվամիջոցներում լուրերի մասին խոսելը մի փոքր այլ է, մեր տեսանկյունից խոսելու բան չկա, Մոհամեդ Սալահը «Լիվերպուլի» խաղացող է: Ոչինչ չկա, եթե ինչ-որ առաջարկ լիներ, պատասխանը կլիներ «ոչ», — Կլոպի խոսքերն է մեջբերում This is Anfield-ը։
Ավելի վաղ beIN Sports-ը հայտնել էր, որ եգիպտացին համաձայնել է տեղափոխվել սաուդյան «Ալ-Իթթիհադ» ակումբ:
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ կնքվել է մինչև 2025 թվականի ամառ։ Սալահը «կարմիրների» կազմում հանդես է գալիս 2017 թվականի ամառվանից։ Այս մրցաշրջանում Սալահը մեկ հանդիպում է անցկացրել Պրեմիեր լիգայում՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ։