Հարձակվող Էդեն Ազարը կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է Transfer Football-ը:
Ըստ աղբյուրի՝ 32-ամյա բելգիացուն հավակնում է ձեռք բերել «Քրիսթալ Փելասը»։ Լոնդոնցիները պատրաստ են խաղացողին մեկ տարվա պայմանագիր առաջարկել՝ չնայած վնասվածքների հետ կապված խնդիրներին։
Մադրիդի «Ռեալը» հունիսի սկզբին հայտարարեց Ազարի հետ պայմանագիրը խզելու մասին։ Վինգերը «Ռեալում» հանդես էր գալիս 2019 թվականից։ 2022/23 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 10 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։