Անգլիական «Քրիսթալ Փելասը» հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ի գերմանացի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերին ձեռք բերելով։ Այս մասին հայտնում է RMC Sport-ի լրագրող Ֆաբրիս Հոքինսն իր Twitter-ում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբների միջև առաջին բանակցություններն արդեն կայացել են։ Ինքը՝ Դրաքսլերը, կցանկանար տեղափոխվել անգլիական թիմ։
29-ամյա Դրաքսլերը ՊՍԺ է միացել 2017 թվականին «Վոլֆսբուրգից»: Կիսապաշտպանի համար փարիզյան ակումբը վճարել է 36 միլիոն եվրո:Գ երմանացու պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը:
Անցած մրցաշրջանը Դրաքսլերը վարձավճարով անցկացրել է Լիսաբոնի «Բենֆիկայում», որի կազմում անցկացրել է 18 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ խփելով երկու գոլ։