«Մանչեսթեր Սիթիի» նորեկ Ժերեմի Դոկուն մեկնաբանել է իր տեղափոխությունը «Ռենից» անգլիական ակումբ:
«Սա հիանալի օր է ինձ համար և՛ անձնական, և՛ մասնագիտական առումով: «Մանչեսթեր Սիթին» աշխարհի լավագույն թիմն է, և այստեղ գալը շատ յուրահատուկ իրադարձություն է ինձ և իմ ընտանիքի համար:
Ես երիտասարդ ֆուտբոլիստ եմ, ով սովորելու և առաջադիմելու շատ բան ունի։ Աշխատելով Պեպ Գվարդիոլայի և նրա անձնակազմի հետ, խաղալով բարձրակարգ խաղացողների կողքին, ես շատ ավելի լավ ֆուտբոլիստ կդառնամ: Ես համոզված եմ դրանում։
Անցած մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» խաղը դիտելը զարմանալի էր: Թրեբլ նվաճելը ֆուտբոլում ամենադժվար բանն է, և նրանք դա արեցին: Դուք չեք պատկերացնում, թե որքան հուզիչ է միանալ այս թիմին»,- Դոկուի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը: