«Մանչեսթեր Սիթին» պայմանագիր է կնքել Բելգիայի հավաքականի և «Ռենի» հարձակվող Ժերեմի Դոկուի հետ։
Անգլիական ակումբը հայտարարել է 21-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության մասին։
Բելգիացի հարձակվողի հետ ակումբը 5 տարվա պայմանագիր է կնքել։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի համար «քաղաքաբնակները» կվճարեն 60 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները։