«Լիվերպուլի» հարձակվող Մուհամեդ Սալահն արդեն պայմանավորվել է սաուդյան «Ալ Իթիհադի» ղեկավարության հետ պայմանագրի շուրջ, հայտնում է BeIN Sports-ը։
Այժմ սաուդյան ակումբին անհրաժեշտ է բանակցել մերսիսայդյան ակումբի ղեկավարների հետ տրանսֆերի գումարի շուրջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ալ Իթիհադը» պատրաստ է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահին առաջարկել Սաուդյան Արաբիայի ֆուտբոլիստների շրջանում ամենաբարձր աշխատավարձը․ այդ մասին հայտնել է Relevo-ն: «Ալ Իթիհադի» առաջարկը կգերազանցի «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի աշխատավարձը, հայտնում է աղբյուրը։ Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ Ռոնալդուի աշխատավարձը կազմում է մոտ 200 մլն եվրո։
«Ալ Իթիհադը» Սալահի տրանսֆերի դիմաց «Լիվերպուլին» պատրաստ է առաջարկել 90 միլիոն եվրո։ Եթե տրանսֆերը կայանա, ապա դա ռեկորդային կլինի Սաուդյան Արաբիայի առաջնության պատմության մեջ։