Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին քննադատել է Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսի պահվածքը, որը սկանդալի մեջ է հայտնվել՝ 2023 թվականի աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո իսպանուհի ֆուտբոլիստի հետ համբուրվելով։
«Սա շատ զգայուն թեմա է։ Ինչպես շատերին, ինձ ևս դուր չեկավ այս պահվածքը: Դա ֆեդերացիայի նախագահի պահվածք չէր։ Ես հստակ հասկանում եմ, թե ինչպես պետք է ինձ պահեմ և որն է իմ սոցիալական պատասխանատվությունը՝ որպես «Ռեալի» մարզիչ»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Sport.es-ը:
Հիշեցնենք՝ մրցանակաբաշխության ժամանակ Ռուբիալեսն առանց համաձայնության համբուրել է իսպանացի ֆուտբոլիստ Ջենիֆեր Հերմոսոյի շուրթերը։