«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի՝ «Լուտոնի» հետ հանդիպման նախօրեին խոսել է լոնդոնյան ակումբի հարձակվող Ռոմելու Լուկակուի հետ կապված իրավիճակի մասին։
«Իրավիճակը չի փոխվել։ Ես միշտ ասում եմ ձեզ, որ ամեն ինչ կարող է պատահել: Այս պահին իրավիճակը նույնն է։ Մեզ համար ամեն ինչ պարզ էր, երբ մենք եկանք ակումբ։ Հանգիստ ենք։ Եթե ինչ-որ բան փոխվի, մենք ձեզ կտեղեկացնենք:
Եթե Ռոմելուն և ակումբը ցանկանում են լուծում գտնել, ղեկավարությունն ինձ տեղյակ կպահի: Ես այստեղ եմ և ընդունել եմ իրավիճակը, ընդունել եմ դրա սկզբնական դասավորությունը: Ես ոչ մի կերպ չէի կարող ազդել նրա վրա»,- ասել է Պոչետինոն նախախաղային մամուլի ասուլիսում։
2022/2023 մրցաշրջանում Լուկակուն վարձավճարով հանդես է եկել «Ինտերում»։