«Սանթոսի» հարձակվող Դեյվիդ Վաշինգտոնը տեղափոխվել է «Չելսի», հայտնում է լոնդոնցիների պաշտոնական կայքը։
18-ամյա բրազիլացին 7 տարվա պայմանագիր է կնքել` ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Վաշինգտոնը «Սանթոսի» սան է: Այս մրցաշրջանում նա 22 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ։
Ըստ Transfermarkt-ի՝ հարձակվողի տրանսֆերի համար անգլիական ակումբը վճարել է 16 միլիոն եվրո։